Գլխավոր >> Նորություններ >> Ավարտվեց UEFA eEURO 2024-ի խմբային փուլը

Ավարտվեց UEFA eEURO 2024-ի խմբային փուլը

18.03.2024 14:26

Տեղի ունեցավ կիբերֆուտբոլի UEFA eEURO 2024-ի խմբային փուլը, որտեղ Հայաստանը ներկայացրեց Վան Պողոսյանը (Blame33): Բոլոր կիբերմարզիկները միմյանց դեմ խաղացել են եվրոպական ֆուտբոլի լեգենդար ֆուտբոլիստներից ձևավորված թիմերով, որը նպատակ ուներ ստեղծել մասնակիցների համար հավասար պայմաններ։  

Հայաստանը հայտնվել էր E խմբում, որտեղ Վան Պողոսյանը մրցել է Պորտուգալիան, Ռումինիան, Սլովակիան, Լիտվան, Նորվեգիան և Իսլանդիան ներկայացնող կիբերմարզիկների հետ։ Հայաստանի ներկայացուցիչը տոնել է երկու հաղթանակ՝ սլովակ կիբերմարզիկին հաղթելով 10:3, իսկ Լիտվայի ներկայացուցչին 10:5 հաշվով։ Եվս մեկ խաղում Վան Պողոսյանը տոնել է տեխնիկական հաղթանակ։ Մյուս հանդիպումներն ավարտվել են մրցակիցների հաղթանակներով։ 

E խմբում Հայաստանի ներկայացուցիչ կիբերմարզիկը բավարարվել է 4-րդ տեղով: Եզրափակիչ փուլ դուրս գալու համար հարկավոր էր խմբում գրավել առաջին հորիզոնականը։ 

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ