
Կանանց ազգային հավաքականը սկսում է նախապատրաստությունը խմբային փուլի վերջին երկու խաղերին
ՈւԵՖԱ կանանց Եվրոպայի 2025 թվականի առաջնության որակավորման փուլի երկու հանդիպումներին ընդառաջ՝ կանանց Հայաստանի ազգային հավաքականը հուլիսի 7-ից 17-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում:
Հավաքականի գլխավոր մարզիչ Արտակ Ադամյանը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստուհիներին.
Դարպասապահներ
Ալինա Պողոսյան - «Կռիլյա Սովետով» ՌԴ
Սոֆինե Կևորկյան - «Լուիզիանայի պետական համալսարան» ԱՄՆ
Լիլիթ Բաբայան - «Փյունիկ-աղջիկներ»
Պաշտպաններ
Նատաշա Ժամգոչյան - «Լավալ» Կանադա
Սվետլանա Կարագյոզյան - «Ռուբին» ՌԴ
Լիանա Ղազարյան - «Ռոստով» ՌԴ
Միլանա Վարդանյան - «Կրասնոդար» ՌԴ
Տատյանա Գրիգորյան - «Փասադենայի քոլեջ» ԱՄՆ
Հասմիկ Գրիգորյան - «Ուրարտու-աղջիկներ»
Կիսապաշտպաններ
Աննա Դալլաքյան - «Ռոստով» ՌԴ
Լարա Կազանչյան - «Քրեյթոն» Կանադա
Մարալ Արթին - «Մալագա Սիթի» Իսպանիա
Մանե Ներսեսյան - «Գո Իգլս» ԱՄՆ
Վերոնիկա Ասատրյան - «Արարատ Տալլին» Էստոնիա
Էլինա Մարտիրոսյան - «Արարատ-Արմենիա-աղջիկներ»
Հարձակվողներ
Անի Սաֆարյան - «Կոլումբիա Լայընս» ԱՄՆ
Օքսաննա Պիզլովա - «Ռուբին» Ռուսաստան
Լուսինե Կոստանյան - «Ուրարտու-աղջիկներ»
Միլենա Սայադյան - «Ուրարտու-աղջիկներ»
Տաթև Խաչատրյան - «Արարատ-Արմենիա-աղջիկներ»
Առաջին հանդիպումը կանանց Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի հուլիսի 12-ին Երևանում՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում մրցելով Բուլղարիայի ընտրանու դեմ: Կանանց ազգային հավաքականն ընտրական փուլի վերջին հանդիպումը կանցկացնի Ռումինիայի հետ: Հանդիպումը տեղի կունենա Բուխարեստի «Արկուլ դե Տրիումֆ» մարզադաշտում հուլիսի 16-ին։