
Կայացավ Կանանց Մ-19 Եվրոպայի առաջնության որակավորման առաջին փուլի վիճակահանությունը
Կանանց Ֆուտբոլ
05.06.2025 18:16
Կայացել է ՈՒԵՖԱ Եվրոպայի կանանց մինչև 19 տարեկանների 2025/2026 առաջնության որակավորման առաջին փուլի վիճակահանությունը: Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականն ընդգրկվեց B լիգայի 1-ին խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Սերբիայի, Չեռնոգորիայի և Կիպրոսի հավաքականները։
Մրցաշարը կկայանա 2025 թվականի նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 3-ը Սերբիայում: