Կայացավ Կանանց մինչև 19 տարեկանների Եվրոպայի 2024/25 առաջնության որակավորման երկրորդ փուլի վիճակահանությունը
Կանանց Ֆուտբոլ
06.12.2024 13:50
Դեկտեմբերի 6-ին Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացավ Կանանց մինչև 19 տարեկանների Եվրոպայի 2024/25 առաջնության որակավորման երկրորդ փուլի վիճակահանությունը:
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականն ընդգրկվեց B լիգայի B5 խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Հյուսիսային Մակեդոնիայի, Խորվաթիայի և Լիտվայի ընտրանիները: Մրցաշարի կանցկացվի ապրիլի 1-7-ը Խորվաթիայում: