Գլխավոր >> Նորություններ >> Մ-14․ Լատվիան հետխաղյա 11-մետրանոցներով հաղթեց Հայաստանի երկրորդ թիմին ու դարձավ մրցաշարի հաղթող

Մ-14․ Լատվիան հետխաղյա 11-մետրանոցներով հաղթեց Հայաստանի երկրորդ թիմին ու դարձավ մրցաշարի հաղթող

Հայաստանի Մ-14 հավաքականի 2-րդ թիմն ավարտեց պայքարը Զարգացման Գավաթում։ Լատվիայի դեմ վերջին տուրի խաղի հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 0։0 հաշվով։

Հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում առավելությունը մրցակցինն էր՝ 5։3։ Այսպիսով, Մ-14 տարեկանների պայքարում չեմպիոն դարձավ Լատվիան։ 

Ավելի վաղ, նրանք նվազագույն հաշվով գերազանցել էին Հայաստանի Մ-14 հավաքականին։ Լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Ռոբերտս Շուբան:

Զարգացման Գավաթի մրցաշար, Մ-14 մրցաշարային աղյուսակ
Լատվիա Մ-14 - 5 միավոր
Հայաստան Մ-14 - 3 միավոր
Հայաստան Մ-14 (2) - 1 միավոր

Զարգացման Գավաթի մրցաշար
Լատվիա Մ-14 - Հայաստան Մ-14՝
0։0 (5:3)
Մարզադաշտ՝ ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի Ակադեմիա
Մրցավար` Քաջիկ Արզումանյան
11 մետրանոց՝ Պատրիկս Պիդհաչնիս, Ռոբերտս Սուբա, Յեկաբս Դոսբերգս, Ալեքսանդրս Դուդորովս, Ռիկարդս Ռիեկստինս, Էդգար Ղազարյան, Առնո Մելքումյան, Վահե Ստեփանյան, Արեգ Բուդաղյան:
 

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ