Unibank Cup. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը մեկնարկեց հաղթանակով
21.12.2025 22:36
Երևանում մեկնարկեց ֆուտզալի Unibank Cup միջազգային ընկերական մրցաշարը:
Առաջին խաղում Հայաստանի ազգային հավաքականը 2:1 հաշվով գերազանցեց Մոլդովայի ընտրանուն: Առաջին կեսում Ռուբեն Նազարեթյանի թիմը մրցակցի ինքնագոլերի շնորհիվ 2 գնդակի առավելություն ստացավ:
2-րդ կեսում մրցակիցը մեկ գոլ հետ բերեց, բայց պարտությունից չխուսափեց:
Ռուբեն Նազարեթյանի թիմը հաջորդ հանդիպումը կանցկացնի դեկտեմբերի 22-ին, մրցակիցը Ղրղզստանի հավաքականն է:
Unibank Cup, Տուր 1, Հայաստան - Մոլդովա՝ 2:1
Երևան, Ավան Ակադեմիա
Գոլերը՝ Կովալի Իոն, 7:12 (ինքնագոլ), Լասկու Անդրիան, 8:20 (ինքնագոլ), Օբադա Քրիստիան, 24:42