Գլխավոր >> Նորություններ >> Հայաստանի ազգային հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ

Հայաստանի ազգային հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ

Հայաստանի ազգային հավաքականը ոչ-ոքի՝ 1:1 հաշվով ավարտեց Մոլդովայի հետ ընկերական հանդիպումը: 89-րդ րոպեին մեր թիմին առաջ մղեց Արթուր Սերոբյանը: 22-ամյա ֆուտբոլիստը խփեց առաջին գոլն ընտրանու կազմում: 

Ավելացված ժամանակի առաջին րոպեին մրցակցից պատասխան գնդակը հեղինակեց Վիկտոր Բոգաչյուկը: Եղիշե Մելիքյանի թիմը հաջորդ հանդիպումը կանցկացնի սեպտեմբերին՝ Ազգերի լիգայում կընդունի Լատվիային: 

Հայաստանի ազգային հավաքականի խաղացանկին այդ մրցաշարում կարող եք ծանոթանալ այստեղ:

Ընկերական խաղ, Հայաստան - Մոլդովա՝ 1:1
Մարզադաշտ՝ Վ.Սարգսյանի անվան «Հանրապետական»
Մրցավար՝ Ալեկո Ապտիասուրի
Գոլերը՝ Արթուր Սերոբյան 89, Վիկտոր Բոգաչյուկ
90+1 

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ