Հայաստանի Գավաթ․ «Ավշար Արարատը» 1/8 եզրափակիչում է
Հայաստանի Գավաթ
24.08.2026 19:40
Մեկնարկեց 2026-27 մրցաշրջանի Հայաստանի Գավաթի խաղարկությունը։ Նախնական փուլում «Ավշար Արարատը» Չարենցավանում 4։2 հաշվով գերազանցեց Հայաստանի Սիրողական Ա լիգայի գործող չեմպիոն «Կիլիկիային»։
Հաղթող թիմից դուբլի հեղինակ դարձավ Ջոն Լագբելը։ Մեկական անգամ էլ աչքի ընկան Էդգար Ղուլինյանն ու Խալիա Հագագի Խալիլ Էլնուբին։ «Կիլիկիայից» 2 գոլ խփեց Ռաֆայել Մովսիսյանը։
Օգոստոսի 25-ին նախնական փուլում կկայանա ևս մեկ հանդիպում՝ «Անդրանիկը» դարձյալ Չարենցավանում կընդունի «Էջմիածնին»։
Հայաստանի Գավաթ, Նախնական փուլ
«Ավշար Արարատ» - «Էջմիածին»՝ 4։2
Մրցավար՝ Սարգիս Խաչատրյան
Մարզադաշտ՝ Չարենցավան քաղաքային
Գոլերը՝ Ռաֆայել Մովսիսյան 9, 31, Ջոն Լագբել 19, 63, Էդգար Ղուլինյան 73, Խալիա Հագագի Խալիլ Էլնուբի 90+4
Խաղի արձանագրությունը