Ֆուտզալի Հայաստանի ԲԽ․ «Յունիսպորտը» խոշոր հաշվով հաղթեց «Ալաշկերտին»
Ֆուտզալ
04.11.2026 10:44
Ավարտվեց ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 3-րդ տուրը։ Վերջին խաղում գործող չեմպիոն «Յունիսպորտը» խոշոր՝ 5։1 հաշվով գերազանցեց «Ալաշկերտին»։
Դուբլի հեղինակ դարձավ Մարկոս Վինիսիուս Բելիսարիո դա Սիլվան։ Հաղթանակի շնորհիվ «Յունիսպորտը» միավորների թիվը հասցրեց 6-ի ու շարունակում է հետապնդել «Երևանին», սակայն մեկ հանդիպում պակաս է անցկացրել։
«Ալաշկերտը» 6-րդն է 3 միավորով։
Ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խումբ, Տուր 3
«Ալաշկերտ» - «Յունիսպորտ»՝ 1։5
Խաղի արձանագրությունը