
ՀՖՖ-ն այսուհետ ունի մասսայական ֆուտբոլի զարգացվածության արծաթե մակարդակ
2014 թվականին ՈՒԵՖԱ-ն վերափոխեց մասսայական ֆուտբոլի դասակարգումը՝ անցում կատարելով աստղերի համակարգից մակարդակների համակարգի: Ըստ այդմ, ձևավորվեց գնահատման հետևյալ մակարդակը՝ հիմնական մակարդակ՝ բրոնզ, առաջադեմ մակարդակ՝ արծաթ, բարձրագույն մակարդակ՝ ոսկի: Հետագայում սկսեցին կիրառվել գնահատման նոր համակարգի հետեւյալ չափանիշները.
Աճ – Գրանցված տղամարդ և կին ֆուտբոլիստների քանակ
Պահպանում – 18 տարեկան գրանցված ֆուտբոլիստների թվաքանակ
Կրթություն - առնվազն ՈՒԵՖԱ-ի առաջնորդի վկայական ունեցող մարզիչների կողմից մարզվող թիմերի քանակը
Always-Fare-play- արդար խաղերի եւ սոցիալական ծրագրերի քանակը
Պայմանները – մասսայական ֆուտբոլը՝ որպես ՀՖՖ-ի ռազմավարության մի մաս
Այս և այլ լրացուցիչ հաշվարկներից հետո ՀՖՖ-ն բարձրացրել է իր մակարդակը և այժմ ունի արծաթե կարգավիճակ: