Գլխավոր >> Նորություններ >> Կայացել է ՀՖՖ Ակումբների արտոնագրման կոմիտեի հերթական նիստը

Կայացել է ՀՖՖ Ակումբների արտոնագրման կոմիտեի հերթական նիստը

ՀՖՖ գրասենյակում կայացել է ՀՖՖ Ակումբների Արտոնագրման կոմիտեի (1-ին ատյանի մարմնի) հերթական նիստը: Նիստի ընթացքում քննության էին դրվել Fastex Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2022/2023 թթ. մրցաշրջանի մասնակից 9 ակումբների՝ «Ալաշկերտ», «Փյունիկ», «Վան», «Ուրարտու», «Արարատ», «Նոա», «Արարատ-Արմենիա», «Շիրակ», «Լեռնային Արցախ» և ՀՀ Առաջին խմբի 2022/2023 թթ. առաջնությունում հանդես եկող 2 ակումբների՝ «Գանձասար» և «Վեստ Արմենիա» ֆուտբոլային ակումբների արտոնագրային ոչ ֆինանսական չափանիշի փաստաթղթային փաթեթները, որոնցով նրանք դիմել էին Ազգային արտոնագիր ստանալու համար: Այդ արտոնագրերը նրանց իրավունք կընձեռեն մասնակցելու ամռանը մեկնարկող Fastex Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2023/2024 թթ. մրցաշրջանին:

Արտոնագրման կոմիտեն կայացրեց միաձայն որոշում, ըստ որի Ազգային արտոնագրեր շնորհվեցին թեկնածու ակումբներից 9-ին՝ «Ալաշկերտ ՖԱ», «Փյունիկ ՖԱ»«Վան ՖԱ»«Ուրարտու ՖԱ», «Արարատ ՖԱ», «Նոա ՖԱ», «Արարատ-Արմենիա ՖԱ» «Շիրակ ՖԱ» և «ՖԱ Վեստ Արմենիա»:

Ազգային արտոնագրերի շնորհումից հետո ակումբները կմասնակցեն ՈՒԵՖԱ-ի արտոնագրային գործընթացին և կսկսեն նախապատրաստել իրենց ֆինանսական փաստաթղթային փաթեթները վերոնշյալ արտոնագիրը ստանալու համար:

Արտոնագրման կոմիտեն 6 կողմ և 1 ձեռնպահ քվեարկությամբ որոշեց մերժել «Լեռնային Արցախ ՖԱ» ՍՊԸ-ի Ազգային արտոնագիրն առ այն, որ ակումբը չի բավարարել ՀՖՖ Ակումբների արտոնագրման կանոնակարգի (2022թ. խմբագրություն) Հոդված 17-ի և Հոդված 39-ի պահանջները։

Կոմիտեն նաև 5 կողմ, 1 դեմ և 1 ձեռնպահ քվեարկությամբ որոշեց  մերժել «Գանձասար ՖԱ» ՀԿ-ի Ազգային արտոնագիրն առ այն, որ ակումբը չի բավարարել ՀՖՖ Ակումբների արտոնագրման կանոնակարգի (2022թ. խմբագրություն) Հոդված 17-ով և Հոդված 39-ով սահմանված պահանջները:

«Գանձասար ՖԱ» ՀԿ-ի և «Լեռնային Արցախ ՖԱ» ՍՊԸ-ի արտոնագրման դիմումի մերժման արդյունքում վերոնշյալ ակումբների առաջին թիմերը հնարավորություն չեն ունենա մասնակցել Fastex Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2023/2024 թթ. մրցաշրջանին: Ակումբներն իրավունք ունեն բողոքարկելու ՀՖՖ Ակումբների Արտոնագրման կոմիտեի (1-ին ատյանի մարմնի) կայացրած որոշումը աշխատանքային 5 (հինգ)  օրվա ընթացքում` սահմանված ընթացակարգի համաձայն դիմելով ՀՖՖ ակումբների արտոնագրման Բողոքարկման կոմիտե (Բողոքարկման մարմին):

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ