«Մասսայական ֆուտբոլի զարգացման նախագիծ» ծրագրի հերթական միջոցառումը անցկացվեց Վեդիում
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շարունակում է «Մասսայական ֆուտբոլի զարգացման նախագիծ» ծրագրի իրականացումը: Ծրագրի նպատակներն են ֆուտբոլի զարգացումը հանրակրթական դպրոցներում, ֆուտբոլի մասայականացումը, ֆիզկուլտուրայի ուսուցիչների վերապատրաստումը:
Ծրագիրն իրականացվում է Հայաստանի մարզերում 2018թ. հունիսից և ավարտվելու է հոկտեմբերի վերջին: Այս ծրագրի շրջանակներում միջոցառումներ են իրականացվել Հայաստանի տարբեր մարզերում: Այս անգամ ՀՖՖ աշխատակիցներն այցելեցին Վեդի: Միջոցառմանը մասնակցել են տարածաշրջանի հանրակրթական դպրոցների 20 ուսուցիչներ, ովքեր ավելի ակտիվ են և պատշաճ են իրակացնում «Ֆուտբոլը հանրակրթական դպրոցներում» ծրագիրը: Միջոցառումը բաղկացած էր երկու մասից: ՀՖՖ հրահանգիչները նորացված ծրագիր ներկայացրեցրին մասնակցող ուսուցիչներին, քննարկեցին այն, իսկ երկրորդ մասն անցկացվեց մարզադաշտում՝ ՀՖՖ հրահանգիչները իրականացրեցին գործնական դասեր, որին մասնակցեց 210 երեխա:
Նման միջոցառումները նպաստում են ֆուտբոլի զարգացմանը, այն զվարճալի է, նաև սեր և հետաքրքրություն է արթնացնում ֆուտբոլի հանդեպ: Երեխաները ակտիվորեն մասնակցեցին միջոցառմանը, որի ավարտին մարզագույք բաժանվեց մասնակից ուսուցիչներին: