
Մեկնարկեց ՀՖՖ Մարզչական B արտոնագրի դասընթացը
10.02.2020 17:08
Մարզչական C կարգի դիպլոմի դասընթացի ավարտից հետո մեկնարկեց նաև մարզչական B արտոնագրի դասընթացը: 32 մասնակից, որոնց թվում՝ նաև 9 կին մի քանի օր շարունակ դասախոսություններ կլսեն ֆուտբոլային ամենատարբեր թեմաներով, որից հետո կհանձնեն ինչպես տեսական, այնպես էլ գործնական քննություններ: Դասընթացի ղեկավարը ՀՖՖ Տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսն է, իսկ մասնակիցների մեջ են նաև Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստներ Ռոբերտ Արզումանյանը, Վահագն Մինասյանը և Արթուր Եդիգարյանը, որոնք կարևորում են մարզչական նոր գիտելիքների ձեռքբերումը և բարձր են գնահատում դասընթացի մակարդակը: Մանրամասները՝ ՀՖՖ TV-ի տեսանյութում: