Ֆուտզալի ԱԱ որակավորման հիմնական փուլ․ Հայաստանի հավաքականն իմացավ մրցակիցներին
Ֆուտզալ
19.06.2026 14:20
Հայտնի են ֆուտզալի Հայաստանի հավաքականի մրցակիցներն Աշխարհի 2028թ-ի առաջնության որակավորման հիմնական փուլում։
Մեր թիմն ընդգրկված է առաջին խմբում, որտեղ կհանդիպի Հունգարիայի ու Շվեդիայի հավաքականներին։ Որակավորման փուլում ընդգրկված է 36 թիմ, որոնք բաժանվել են 12 խմբի՝ յուրաքանչյուրում 3 թիմ։
Հանդիպումները կմեկնարկեն 2026թ-ի հոկտեմբերից և կշարունակվեն մինչև 2027թ-ի մարտ։