Առաջին խումբ․ «Փյունիկ Ակադեմիան» քամբեք գրանցեց, «Օլիմպիան» ուժեղ էր «Անդրանիկից»
Հայաստանի Առաջին խմբի առաջնության 4-րդ տուրի կենտրոնական խաղում «Օլիմպիան» 4։1 հաշվով հաղթեց «Անդրանիկին»՝ 4 հնարավորից գրանցելով 3-րդ հաղթանակը։
Այս արդյունքի շնորհիվ շնորհիվ Ռոման Սիմոնյանի թիմը շարունակում է 10 միավորով գլխավորել մրցաշարային աղյուսակը։
Դժվարին պայքարում մեկ միավոր վաստակեց «Փյունիկ Ակադեմիան»։ «Բենտոնիտի» դեմ մրցավեճում երևանյան ակումբը պարտվում էր 0։3 հաշվով, սակայն կարողացավ քամբեք գրանցել։ 90+2-ին իր թիմի համար 1 միավոր ապահովեց Նարեկ Բադալյանը։
Հայաստանի Առաջին խումբ, Տուր 4
«Անդրանիկ» - «Օլիմպիա»՝ 1։4
Խաղի արձանագրությունը
«Միկա» - «Լեռնային Արցախ»՝ 3։1
Խաղի արձանագրությունը
«Սարդարապատ-2» - «Նոա-2»՝ 1։2
Խաղի արձանագրությունը
«Բենտոնիտ» - «Փյունիկ Ակադեմիա»՝ 3։3
Խաղի արձանագրությունը
«Արարատ-2» - «Շիրակ-2»՝ 1։2
Խաղի արձանագրությունը
«Ուրարտու-2» - ԲԿՄԱ-2՝ 3։2
Խաղի արձանագրությունը
«Ավշար Արարատ» - «Հայք»՝ չկայացած