Գլխավոր >> Նորություններ >> Կայացավ կանանց Եվրոպայի Մ-19 առաջնության որակավորման երկրորդ փուլի վիճակահանությունը

Կայացավ կանանց Եվրոպայի Մ-19 առաջնության որակավորման երկրորդ փուլի վիճակահանությունը

Դեկտեմբերի 7-ին ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում՝ շվեյցարական Նիոն քաղաքում, կայացավ կանանց Եվրոպայի Մ-19 առաջնության որակավորման երկրորդ փուլի վիճակահանությունը։

 

Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը ընդգրկվեց B լիգայի չորրորդ խմբում, որտեղ կմրցի Մալթայի և Ֆարերյան կղզիների հավաքականների հետ։

 

Հանդիպումները կկայանան ապրիլի 4-10-ը՝ Երևանում։ Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը ապրիլի 4-ին կմրցի Մալթայի, իսկ ապրիլի 10-ին՝ Ֆարերյան կղզիների հասակակիցների հետ։

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ