Պողոս Գալստյան

ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամ

Ծնվել է 1961 թվականի հունվարի 10-ին։

1997 թ ավարտել է Մոսկվայի մարզիչների բարձրագույն դպրոցը։

2010 թ ստացել է մարզչական Պրո արտոնագիր։

Ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում խաղացել է հետևյալ ակումբներում՝

1979-1981 թթ- «Ղարաբաղ» ՖԱ (Ստեփանակերտ)

1982-1989 թթ- «Արարատ» ՖԱ

1989-1990 թթ- «Կոտայք» ՖԱ (Աբովյան)

1991 թ- «Արարատ» ՖԱ

1992 թ- ՀՄԸՄ (Երևան)

1992-1995 թթ- ՀՄԸՄ (Բեյրութ, Լիբանան)

1994 թ խաղացել է Հայաստանի ազգային հավաքականում

Մարզչական գործունեություն՝

1997 թ աշխատել է «Ցեմենտ» ՖԱ-ում (Արարատ), որպես գլխավոր մարզիչ։

1998-1999 թթ աշխատել է «Զվարթնոց» ՖԱ-ում, որպես գլխավոր մարզիչ։

1999-2001 թթ աշխատել է Մալաթիայի ֆուտբոլի մանկապատանեկան դպրոցում, որպես տնօրեն։

1999-2001 թթ եղել է Հայաստանի Մ-16 հավաքականի գլխավոր մարզիչը։

1999-2001 թթ գլխավորել է Հայաստանի ազգային հավաքականը։

2001-2006 թթ աշխատել է «Նիկա» ՖԱ-ում (Մոսկվա, ՌԴ), որպես գլխավոր մարզիչ։

2006-2007 թթ աշխատել է «Լուչ-էներգիա» ՖԱ-ում (Վլադիվոստոկ, ՌԴ), որպես մարզիչ։

2008-2010 թթ աշխատել է «Կուբան» ՖԱ-ում (Կրասնոդար, ՌԴ), որպես գլխավոր մարզիչ, մարզիչ։

2011-2012 թթ աշխատել է «Խիմկի» ՖԱ-ում (ՌԴ), որպես մարզիչ։

2013 թ աշխատել է Ակժայիկ ՖԱ-ում (Ղազախստան), որպես գլխավոր մարզիչ։

2014-2017 թթ աշխատել է «Ուրալ» ՖԱ-ում  (Եկատերինբուրգ, ՌԴ), որպես մարզիչ, երիտասարդական թիմի գլխավոր մարզիչ։

2017-2018 թթ եղել է «Արարատ» ՖԱ-ի (Մոսկվա, ՌԴ) գլխավոր տնօրենը։

2018 թ-ից հանդիսանում է «Արարատ-Արմենիա» ՖԱ-ի գլխավոր տնօրենը։

Տիտղոսներ՝

Հայաստանի չեմպիոն- 1992, 2018/2019

Հայաստանի սուպերգավաթակիր- 2018/2019

Ռուսաստանի առաջին լիգայի հաղթող – 2009

Պրոֆեսիանալ ֆուտբոլի լիգայի  (ՊՖԼ) չեմպիոն- 2017/2018

Հովանավորներ