Պողոս Գալստյան

ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամ

Ծնվել է 1961 թվականի հունվարի 10-ին

1997թ ավարտել է Մոսկվայի մարզիչների բարձրագույն դպրոցը։

2010թ ստացել է մարզչական Պրո արտոնագիր

Ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում խաղացել է հետևյալ ակումբներում՝

1979-1981թթ- «Ղարաբաղ» ՖԱ (Ստեփանակերտ)

1982-1989թթ- «Արարատ» ՖԱ

1989-1990թթ- «Կոտայք» ՖԱ (Աբովյան)

1991թ- «Արարատ» ՖԱ

1992թ- ՀՄԸՄ (Երևան)

1992-1995թթ- ՀՄԸՄ (Բեյրութ, Լիբանան)

1994թ խաղացել է Հայաստանի ազգային հավաքականում

Մարզչական գործունեություն՝

1997թ աշխատել է «Ցեմենտ» ՖԱ-ում (Արարատ) որպես գլխավոր մարզիչ։

1998-1999թթ աշխատել է «Զվարթնոց» ՖԱ-ում որպես գլխավոր մարզիչ։

1999-2001թթ աշխատել է Մալաթիայի ֆուտբոլի մանկապատանեկան դպրոցում որպես տնօրեն։

1999-2001թթ եղել է Հայաստանի Մ-16 հավաքականի գլխավոր մարզիչը։

1999-2001թթ գլխավորել է Հայաստանի ազգային հավաքականը։

2001-2006թթ աշխատել է «Նիկա» ՖԱ-ում (Մոսկվա, ՌԴ) որպես գլխավոր մարզիչ։

2006-2007թթ աշխատել է «Լուչ-էներգիա» ՖԱ-ում  (Վլադիվոստոկ, ՌԴ) որպես մարզիչ։

2008-2010թթ աշխատել է «Կուբան» ՖԱ-ում  (Կրասնոդար, ՌԴ) որպես գլխավոր մարզիչ, մարզիչ։

2011-2012թթ աշխատել է «Խիմկի» ՖԱ-ում (ՌԴ) որպես մարզիչ

2013թ աշխատել է Ակժայիկ ՖԱ-ում  (Ղազախստան) որպես գլխավոր մազրիչ

2014-2017թթ աշխատել է «Ուրալ» ՖԱ-ում  (Եկատերինբուրգ, ՌԴ) որպես մարզիչ, երիտասարդական թիմի գլխավոր մարզիչ

2017-2018թթ եղել է «Արարատ» ՖԱ-ի  (Մոսկվա, ՌԴ) գլխավոր տնօրենը

2018թ-ից հանդիսանում է «Արարատ-Արմենիա» ՖԱ-ի գլխավոր տնօրենը

Տիտղոսներ՝

Հայաստանի չեմպիոն- 1992, 2018/2019

Հայաստանի սուպերգավաթակիր- 2018/2019

Ռուսաստանի առաջին լիգայի հաղթող – 2009

Պրոֆեսիանալ ֆուտբոլի լիգայի  (ՊՖԼ) չեմպիոն- 2017/2018

Главный спонсор

Спонсоры