Նորություններ

-
24 մրցավարներ մեկնում են ուսումնամարզական հավաքի
08.02.201317:30
24 մրցավարներ մեկնում են ուսումնամարզական հավաքի

Հայաստանի բարձրագույն եւ առաջին խմբերի հանդիպումները սպասարկող 24 մրցավարներ փետրվարի 11-ից 25-ը ուսումնամարզական հավաք կանցկացնեն Անթալիայում: Հավաքի ընթացքում նախատեսված են տեսական եւ գործնական պարապմունքներ: Մրցավարները կհանձնեն նաեւ տեսական քննություններ եւ ֆիզպատրաստության թեստ: Պարապմունքները վարելու են ՀՖՖ մրցավարական բաժնի պետ Կարեն Նալբանդյանը եւ ՀՖՖ տեսուչ Գևորգ Հովհաննիսյանը: Հավաքի շրջանականերում մրցավարներին ու օգնականներին հնարավորություն կընձեռնվի սպասարկել Անթալիայում ուսումնամարզական հավաք անցկացնող թիմերի միջեւ նախատեսված ընկերական հանդիպումները:

Պատվիրակությունը կգլխավորի ՀՖՖ փոխնախագահ Աշոտ Մանուկյանը:

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. Սևան 0 0
2. ԲԿՄԱ 0 0
3. ՈՒրարտու 0 0
4. Նորավանք 0 0
5. Նոա 0 0
6. Վան 0 0
7. Արարատ 0 0
8. Փյունիկ 0 0
9. Արարատ-Արմենիա 0 0
10. Ալաշկերտ 0 0