Ակադեմիա

Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիա

Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիայի հիմնարկեքի խորհրդանշական արարողությունը տեղի ունեցավ 2017 թվականի ապրիլի 12-ին․ Պաշտոնական արարողությանը մասնակցեցին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը և ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը:

ՀՖՖ եւ ՈՒԵՖԱ-ի նախագահները ստորագրեցին ապագա սերունդներին ուղղված ուղերձը, այն տեղադրեցին գլանակի մեջ եւ կատարեցին հիմնարկեքի արարողությունը: Իսկ գլանակը հիմնարկեքում տեղադրեցին ապագա սերնդի 2 ներկայացուցիչներ` Վաղարշապատի դպրոցի պատանի ֆուտբոլիստներ:

Ակադեմիայի տարածքում գործում է 1 արհեստական եւ 3 բնական խոտածածկով խաղադաշտ:

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ