Ներառական ֆուտբոլ

Ներառական ֆուտբոլ

ՀՖՖ-ն մեծ ուշադրություն է դարձնում Հայաստանում մասսայական  ֆուտբոլի զարգացմանը և ներառականությանը։ Այդ տեսանկյունից առանձնահատուկ կարևոր է հատուկ կարիքներ ունեցող անձանց ներառումը ֆուտբոլում՝ որպես հավասարության և հասանելիության կարևոր սկզբունք։ Հաշմանդամային ֆուտբոլի զարգացման նախաձեռնությունները հնարավորություններ են տալիս բոլոր երեխաներին՝ անկախ ֆիզիկական կամ մտավոր առանձնահատկություններից, լիարժեք մասնակցել ֆուտբոլային գործունեությանը, կոտրել կարծրատիպեր և կյանքի կոչել երազանքները։ 

2023 թվականից ՀՖՖ հովանու ներքո իրականացվում է ներառական ֆուտբոլի զարգացման ծրագիր, որը հնարավորություն է ընձեռում հատուկ կարիքներ ունեցող երեխաներին մարզվել և զբաղվել ֆուտբոլով։ Ներկայումս ծրագրի շրջանակում գործում է մարզումային 5 խմբակ: Մարզումներն անցկացվում են պրոֆեսիոնալ մարզիչների և հատուկ վերապատրաստում անցած հոգեբանների անմիջական վերահսկողությամբ։ Ծրագիրը ոչ միայն ուղղված է ֆուտբոլային հմտությունների զարգացմանը, այլև հանդիսանում է սոցիալական ներառման, հավասար հնարավորությունների ապահովման և երեխաների լիարժեք զարգացման կարևոր հարթակ։ Այն համահունչ է Հայաստանի Հանրապետության որդեգրած ներառական կրթության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության քաղաքականությանը, ինչպես նաև նպաստում է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների կոնվենցիայի իրականացմանը։

Շահառուներ

Ծրագրի անմիջական շահառուներն են հատուկ կարիքներ ունեցող (աուտիզմ, դաունի սինդրոմ, մանկական ուղեղային կաթված և այլն) 9-18 տարեկան երեխաները։

Նպատակներ

Բարձրացնել հաշմանդամություն ունեցող երեխաների ֆիզիկական ակտիվության մակարդակը՝ ապահովելով կանոնավոր, հարմարեցված ֆուտբոլային մարզումներ և շարժողական կարողությունների զարգացում։

Զարգացնել երեխաների թիմային աշխատանքի, հաղորդակցման և համագործակցության կարողությունները՝ նպաստելով նրանց սոցիալական ինտեգրմանը։

 

 

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ