Հայաստան-Ղազախստան հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը
Ազգային հավաքական
04.06.2026 12:05
Հայաստան-Ղազախստան ընկերական հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը:
Գլխավոր մրցավարը Կիրիակոս Աթանասիուն է։ Նրա օգնականներն են Մարիոս Կալոգիրուն և Կիրիակոս Սոկրատուսը։ Չորրորդ պաշտոնյան Յուրա Մահտեսյանն է։
Հիշեցնենք, որ Հայաստան-Ղազախստան հանդիպումը կկայանա հունիսի 6-ին՝ ժամը 18:00-ին, Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։