Հայաստանի Առաջին խումբ․ «Օլիմպիան» ու ԲԿՄԱ-ն 3 միավոր վաստակեցին
Կայացավ Հայաստանի Առաջին խմբի առաջնության 14-րդ տուրը։ Առաջատար «Օլիմպիան» տանը 5 անպատասխան գնդակ ուղարկեց «Արարատ-Արմենիա-2»-ի դարպասը։ Դուբլի հեղինակ դարձան Դենիլսոն Կարվալյո դա Սիլվան ու Սարգիս Գասպարյանը։ Մեկ գոլ էլ խփեց Համլետ Ալեքսանյանը։
3 միավոր վաստակեց նաև ԲԿՄԱ-2-ը։ Վահագն Մինասյանի գլխավորած թիմը Արտակ Գալստյանի գոլի շնորհիվ հյուրընկալվելիս նվազագույն հաշվով գերազանցեց «Փյունիկ Ակադեմիային»։
Հայաստանի Առաջին խումբ, Տուր 14
«Նոա-2» - «Լեռնային Արցախ»՝ 2։1
Խաղի արձանագրությունը
Ավշար Արարատ - Սարդարապատ-2` 0:2
Խաղի արձանագրությունը
«Արարատ-2» - «Բենտոնիտ»՝ 2։2
Խաղի արձանագրությունը
Օլիմպիա - Արարատ-Արմենիա-2՝ 5։0
Խաղի արձանագրությունը
«Շիրակ-2» - «Ուրարտու-2»՝ 0։0
Խաղի արձանագրությունը
Փյունիկ Ակադեմիա - ԲԿՄԱ-2՝ 0։1
Խաղի արձանագրությունը