
Հաստատվել է Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի հանդիպման սպասարկող մրցավարական անձնակազմը
Սուպերգավաթ
19.02.2025 14:30
Փետրվարի 20-ին Երևանի «Հանրապետական» մարզադաշտում կկայանա Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի «Փյունիկ»-«Արարատ-Արմենիա» հանդիպումը։
Հանդիպման մրցավարն է Յուրա Մահտեսյանը, նրան կօգնեն Խաչատուր Հովհաննիսյանը և Խաչիկ Զախարյանը, չորրորդ պաշտոնյան կլինի Աշոտ Հարությունյանը: ՀՖՖ պատվիրակ է նշանակվել Հովսեփ Գոլնավազյանը, մրցավարների տեսուչ՝ Արման Ալաբերքյանը: