
Կայացավ Կանանց Բարձրագույն խմբի չեմպիոն «Փյունիկ-աղջիկների» պարգևատրման արարողությունը
Կանանց Ֆուտբոլ
06.05.2025 18:04
Մայիսի 6-ին կայացան Կանանց Հայաստանի Բարձրագույն խմբի 2024/2025 առաջնության տասնյոթերորդ տուրի հանդիպումները:
«Արարատ-Արմենիա-աղջիկները» 2:1 հաշվով հաղթեցին «Լեռնային Արցախ-աղջիկներին»: Առաջնության վաղաժամ չեմպիոն հռչակված «Փյունիկ-աղջիկներն» էլ 3 անպատասխան գնդակ ուղարկեցին «Ուրարտու-աղջիկների»դարպասը:
Հանդիպումից հետո նորընծա չեմպիոնները պարգևատրվեցին ոսկե մեդալներով և չեմպիոնական գավաթով: