
Հետաքրքիր միջոցառումներ՝ Փախստականների միջազգային օրվա կապակցությամբ
Ֆուտբոլը՝ նոր կյանք սկսելու ուղի. Փախստականների միջազգային օրվա կապակցությամբ ՀՖՖ մեդիա թիմն այցելել էր իրենց բնակավայրերից տեղահանված երեխաներին, որոնք հանդիսանում են «Ինտեգրում ֆուտբոլի միջոցով» ծրագրի շահառուները:
Երեխաները պատմեցին, թե որքան մեծ դեր է խաղում ֆուտբոլը իրենց կյանքում՝ օգնելով հաղթահարել դժվարությունները և նոր ընկերներ ձեռք բերել։ Ֆուտբոլը դարձել է նրանց համար ոչ միայն սպորտ, այլ նաև կյանքի անբաժանելի մի մասնիկ:
Այս երեխաները վերջերս նաև մասնակցել էին Հայաստանի ազգային հավաքականի մարզումներից մեկին, հանդիպել էին իրենց սիրելի ֆուտբոլիստներին, ստորագրություններ վերցրել ու նկարվել նրանց հետ։ Այդ օրը նրանց համար անմոռանալի տպավորություններով լեցուն էր՝ լի ոգեշնչմամբ և նոր երազանքներով:
Մեր այցի տեսանյութը՝ երեխաների պատմություններով, կարող եք դիտել ստորև.