
Կայացավ ՈՒԵՖԱ Կանանց Չեմպիոնների Լիգայի որակավորման փուլի վիճակահանությունը
Կանանց Ֆուտբոլ
24.06.2025 14:22
Հունիսի 24-ին Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացավ ՈւԵՖԱ Կանանց Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի վիճակահանությունը:
«Փյունիկ-աղջիկներ» թիմը պայքարը Չեմպիոնների Լիգայում կսկսի որակավորման առաջին փուլից, որտեղ Հայաստանի չեմպիոնն ընդգրկվել է երրորդ խմբում։ Որակավորման փուլի կիսաեզրափակիչում «Փյունիկ-աղջիկները» կմրցի բուլղարական «Սոֆիայի» հետ։ Հաջորդ փուլում այս զույգի հաղթողը կհանդիպի «Լյուբոտեն» (Հյուսիսային Մակեդոնիա) - «Ռունավիկ» (Ֆարերյան կղզիներ) զույգի հաղթողի հետ։
Կիսաեզրափակիչները կկայանան հուլիսի 30-ին, եզրափակիչը և երրորդ տեղի հանդիպումը` օգոստոսի 3-ին։