
«Փյունիկը»՝ Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի պատմության ամենատիտղոսակիր ակումբ
Սուպերգավաթ
18.02.2025 10:52
Փետրվարի 20-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի հանդիպումը, որտեղ պատվավոր տիտղոսը կվիճարկեն Հայաստանի Պրեմիեր լիգայի 2023/24 մրցաշրջանի չեմպիոն «Փյունիկը» և Հայաստանի 2024 թվականի գավաթակիր «Արարատ-Արմենիան»:
Ամենաշատը՝ 10 անգամ, Հայաստանի սուպերգավաթակիր է հռչակվել «Փյունիկը»: Երևանյան ակումբին հաջորդում է «Շիրակը»՝ նվաճած 6 տիտղոսով: Երրորդ լավագույն արդյունքը գրանցել է «Ալաշկերտը», որը որոշիչ խաղում հաղթել է 3 անգամ, 2 անգամ էլ «Միկան» է հասել հաջողության: Հայաստանի Սուպերգավաթի մեկական տիտղոս են նվաճել «Արարատը», «Ուրարտուն», «Ցեմենտը», «Արարատ-Արմենիան» և «Նոան»: