Գլխավոր >> Նորություններ >> ՀՖՖ-ն հայտարարում է ՈՒԵՖԱ/ՀՖՖ Մարզչական Ա կարգի արտոնագրի դասընթացի ընդունելություն

ՀՖՖ-ն հայտարարում է ՈՒԵՖԱ/ՀՖՖ Մարզչական Ա կարգի արտոնագրի դասընթացի ընդունելություն

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարում է ՈՒԵՖԱ/ՀՖՖ Մարզչական Ա կարգի արտոնագրի դասընթացի ընդունելություն: Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է ծանոթանալ կազմակերպման և վարման ընթացակարգերին ու մինչև ս․թ․ փետրվարի 13-ը ներառյալ լրացնել դիմում-հայտը` անցնելով հետևյալ հղումով։

 

ՀՖՖ տեխնիկական տնօրինության որոշմամբ, դասընթացին կարող են մասնակցել 20 ուսանող։ Տեղերի սահմանափակ լինելու պատճառով իրականացվելու է ընտրություն՝ հիմք ընդունելով ընդունելության փաթեթի մի շարք չափորոշիչներ։

 

Դասընթացն իրականացվելու է ՈՒԵՖԱ-ից հրավիրված մասնագետի մասնակցությամբ, որին օգնելու են ՀՖՖ հրահանգիչները։ Ընտրության գործընթացում ներկայացված ընդունելության փաթեթների գնահատման և մասնակիցների ընտրության փուլում նույնպես նախատեսվում է ՈՒԵՖԱ հրահանգչի մասնագիտական ներգրավվածություն՝ համապատասխան չափորոշիչների շրջանակում։

 

Պահանջվող բոլոր փաստաթղթերի, չափորոշիչների և դասընթացի վարձավճարի մասին տեղեկություն կարող եք գտնել դիմում-հայտում:

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ