Գլխավոր >> Նորություններ >> Ավարտվեց ՀՖՖ/ՈւԵՖԱ մարզչական Դ արտոնագրի դասընթացը

Ավարտվեց ՀՖՖ/ՈւԵՖԱ մարզչական Դ արտոնագրի դասընթացը

Ավարտվեց «Ֆուտբոլը դպրոցներում» ծրագրի շրջանակում անցկացվող ՀՖՖ/ՈՒԵՖԱ մարզչական Դ արտոնագրի դասընթացը։

«Ֆուտբոլը դպրոցներում» ծրագրի նոր քառամյա փուլը մեկնարկեց ՀՖՖ/ՈՒԵՖԱ մարզչական Դ արտոնագրի դասընթացով։ Դասընթացը նախատեսված է ֆիզկուլտուրայի ուսուցիչների և մասսայական ֆուտբոլի առաջնորդների համար։

2025 թ․ գարնանը մեկնարկած դասընթացն այս տարի անցկացվեց հանրապետության 5 մարզերի 9 համայնքների դպրոցների համար՝ Թալին, Գուգարք, Սպիտակ, Վանաձոր, Գյումրի, Ախուրյան, Բերդ, Նոյեմբերյան և Վաղարշապատ։ 

Մարզչական դասընթացներին մասնակցել են 156 հանրակրթական դպրոցների ֆիզկուլտուրայի 156 ուսուցիչներ, որոնցից 27-ը՝ կին։ Բոլոր ներգրավված դպրոցները ՀՖՖ կողմից ստացել են համապատասխան ֆուտբոլային մարզագույք՝ գնդակներ, ժիլետներ, կոներ և խաղային ափսեներ։

Մասնակիցները շատ բարձր են գնահատել այս դասընթացը՝ նշելով, որ դրանք յուրօրինակ են իրենց տեսակով և կազմակերպվածությամբ, տալիս են ամփոփ տեսական և գործնական գիտելիքներ ֆուտբոլի մասին։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան «Ֆուտբոլը դպրոցներում» ծրագրի միջոցով ստեղծում է յուրահատուկ հնարավորություն ստացած գիտելիքները գործնականում կիրառելու համար, քանի որ ապահովում է դպրոցներին համապատասխան գույքով, ինչպես նաև կազմակերպում է ֆուտբոլային մրցումներ՝ հանձին ՀՖՖ դպրոցական գավաթի, որին թե՛ աշակերտները, թե՛ ուսուցիչները մեծ անհամբերությամբ են սպասում։   

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ