
«ՖԻՖԱ Արենա» ծրագրի շրջանակում Երևանում բացվեց նոր արհեստական խաղադաշտ
ՀՖՖ
08.05.2025 19:26
ՖԻՖԱ Արենա ծրագրի շրջանակում մայիսի 8-ին Երևանի Նոր Նորք վարչական շրջանի 9-րդ զանգվածի թիվ 198 ավագ դպրոցի տարածքում տեղի ունեցավ արհեստական խոտածածկով փոքր խաղադաշտի բացումը:
Արարողությանը ներկա էին ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, ՖԻՖԱ-ի անդամ եվրոպական ասոցացիաների համակարգող Մարկո Ֆերին և ՖԻՖԱ-ի դեսպան Քրիստիան Կարամբյոն:
«ՖԻՖԱ Արենա» նախաձեռնությունը նպատակ ունի ամբողջ աշխարհում շահագործել նմանատիպ 1000 խաղադաշտ: Հայաստանն այս նախագծի առաջին շահառուներից մեկն է: