
ՈւԵՖԱ Կանանց Ազգերի լիգայի վերջին տուրում Հայաստանը ոչ-ոքի խաղաց Լիխտենշտեյնի հետ
ՈւԵՖԱ Կանանց Ազգերի լիգայի վերջին տուրում կանանց Հայաստանի ազգային հավաքականը հյուրընկալվեց Լիխտենշտեյնի ընտրանուն:
Առաջին խաղակեսն ընթացավ հավասար պայքարում, թիմերն ընդմիջման գնացին 1:1 հաշվի պայմաններում: Երկրորդ խաղակեսում թիմերը ևս մեկական գնդակ փոխանակեցին՝ հանդիպումն ավարտելով 2:2 հաշվով:
Լիխտենշտեյն - Հայաստան՝ 2:2 (1:1)
Էշեն, Սպորտպարկ Էշեն-Մորեն
Մրցավար՝ Էբբի Հենդրի (Շոտլանդիա)
Գոլերը՝ Հյուրլիման, 5, Գյոպել, 61 (Լիխտենշտեյն), Դալլաքյան, 10, Դավթյան, 89 (Հայաստան)
Լիխտենշտեյն
1. Մարսիա Բիշոֆբերգեր, 6. Էլենա Լոհներ, 9. Ջուլիա Բենեկենշտեյն, 18. Մայա Համերման (2. Ջուլիա Բեկ, 69), 23. Սոֆիա Բլումենտալ, 8. Սոֆիա Հյուրլիման (ա), 16. Շանիա Ֆոգտ (20. Մելինա Մեյեր, 63), 7. Էվա Ֆասել (19. Վալենիա Գյոլդի, 63), 5. Լենա Գյոպել, 10. Վիկտորիա Գերներ (4. Սինա Կոլման, 46), 13. Նաոմի Կինդլ (22. Իսաբել Վիեբախ, 90+1)
Պահեստայիններ՝ 12. Մարի Գյոլդի, 3. Ֆլավիա Շերեր, 14. Լիլի Ֆալկ, 15. Ջուլիա Սուհներ
Գլխավոր մարզիչ՝ Ադրեն Կրիսլ
Հայաստան
12. Սոֆինե Կևորկյան, 22. Սոֆիա Հարությունյան, 2. Միլանա Վարդանյան, 14. Անյուտա Գալստյան, 9. Oքսաննա Պիզլովա, 13. Տաթև Խաչատրյան (3. Մարիաննա Վարդանյան, 82), 7. Աննա Դալլաքյան, 6. Լարա Կազանջյան (ա), 11. Վերոնիկա Ասատրյան, 20. Նարինե Դավթյան (17. Իզաբելլա Մանե Ներսեսյան, 89), 18. Անի Սաֆարյան (8. Լիզա Կազանջյան, 82)
Պահեստայիններ՝ 1․ Ալինա Պողոսյան, 5. Լիանա Ղազարյան, 15. Սվետլանա Ղարագյոզյան, 19. Միլենա Սայադյան, 21. Էլինա Մարտիրոսյան
Գլխավոր մարզիչ՝ Արտակ Ադամյան
ՈւԵՖԱ Կանանց Ազգերի լիգայի խաղարկությունում կանանց Հայաստանի ազգային հավաքականը 7 միավորով զբաղեցրեց երրորդ հորիզոնականը: Վաստակելով 16 միավոր՝ խմբում առաջին տեղը զբաղեցրեց Լյուքսեմբուրգը, երկրորդ տեղում 10 միավորով Ղազախստանի ընտրանին է: 1 միավորով խմբում վերջին հորրիզոնականը զբաղեցրեց Լիխտենշտեյնը: