Գլխավոր >> Նորություններ >> Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը պարտության մատնեց Դանիային

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը պարտության մատնեց Դանիային

Ֆուտզալ 08.03.2025 18:40

ՈՒԵՖԱ Ֆուտզալի ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում տեղի ունեցավ նախավերջին տուրը: Մարտի 8-ին ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականն արտագնա խաղում պարտության մատնեց Դանիայի ընտրանուն:

Հայաստանի հավաքականը հաղթեց մրցակցին 3:1 հաշվով և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը 13 միավորով: Խմբի մյուս խաղում մարտի 7-ին Ղազախստանի հավաքականը 4:2 հաշվով հաղթանակ էր տոնել Ալբանիայի նկատմամբ։

Վերջին տուրում մարտի 12-ին Հայաստանի ազգային հավաքականն Երևանում կհանդիպի խմբում երկրորդ տեղով ընթացող Ղազախստանին։  
 

 

Դանիա - Հայաստան՝ 1:3 (0:1)

Ֆրեդերիկսհավն, Արենա Նորդ

Գոլերը՝ Խրոմիխ 14'19'', Մաշումյան 23'02'', Սանոսյան 24'50'' (Հայաստան) Սյոգարդ 25'29'' (Դանիա)


 

Դանիա

1. Ուիլյամ Ռամս, 4. Էրմին Կասումովիչ, 12. Ուիլյամ Գանցհորն, 14. Գուստավ Սվանեբորգ, 15. Կասպեր Կնուդսեն
 

Պահեստայիններ՝  16. Նիկլաս Ֆաքս-Քրիստենսեն, 2. Միկել Ֆոգեդ Հանսեն, 3. Նիկոլայ Յագերգաարդ, 5.  Մոհամեդ Յուսեֆ, 7. Մադս Ֆալկ (ա), 8. Օսկար Մերլինգ Հանսեն, 9. Լուիս Վեյս, 11. Բրայան Մենգել


Գլխավոր մարզիչ՝ Նիկոլայ Քլայն Սոբյու


 

Հայաստան

16. Ալբերտ Աղաջանով, 7. Վլադիմիր Սանոսյան (ա), 8. Դենիս Նևեդրով, 6. Նիկիտա Խրոմիխ, 13. Արթուր Մելքոնյան
 

Պահեստայիններ՝ 1. Արթուր Մկրտչյան, 10. Ռաֆիկ Մելիքյան, 11. Գարեգին Մաշումյան, 9. Սարգիս Մարգարյան, 18. Աղասի Եղիազարյան, 19. Միհրան Դերմենջյան, 22. Արթուր Պատատյան, 23. Արսեն Պետրոսով


Գլխավոր մարզիչ՝ Ռուբեն Նազարեթյան

 

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ