«Փյունիկ-12-2»-ը՝ Մ-14 տարեկանների Հայաստանի գավաթակիր
Մանկապատանեկան ֆուտբոլ
13.05.2026 14:55
ՀՀ ֆուտբոլի 2025-2026թթ. Մ-14 տարեկանների գավաթի եզրափակիչում հանդիպեցին «Փյունիկ-12-2»-ը և «Ուրարտու-12-1»-ը։
Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի։ Հետխաղյա 11-մետրանոցներում առավել դիպուկ էին և Հայաստանի Մ-14 տարեկանների գավաթակիր դարձան «Փյունիկ-12-2»-ի ֆուտբոլիստները։
Հայաստանի Մ-14 տարեկանների գավաթի եզրափակիչ
«Փյունիկ-12-2» և «Ուրարտու-12-1»՝ 0։0 (3:1)
Մարզադաշտ՝ Արմավիր, Հ. Տոնոյանի անվ. Քաղաքային մարզադաշտ
Մրցավար` Նարեկ Հակոբյան