Հունիսի 14-ից 20-ը Հայաստանում կանցկացվի UEFA Regions' Cup-ի որակավորման նախնական փուլը․ Հայաստանը ներկայացնում է «Կիլիկիան»
Հունիսի 14-ից 20-ը Հայաստանում կանցկացվի UEFA Regions' Cup սիրողական ֆուտբոլի 2026/27 մրցաշրջանի որակավորման նախնական փուլը։
Նախնական փուլին մասնակցում է 3 սիրողական թիմ՝ հայկական «Կիլիկիան», էստոնական «Հիյումաան» և լիտվական «Տերան»։
Ներկայացնում ենք խաղացանկը․
|
Ամսաթիվ, ժամ |
Հանդիպում |
Մարզադաշտ |
|
14․06․2026 |
«Տերա»-«Կիլիկիա» |
ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի Ակադեմիա |
|
17․06․2026 |
«Հիյումաա»-«Տերա» |
ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի Ակադեմիա |
|
20․06․2026 |
«Կիլիկիա»-«Հիյումաա» |
ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի Ակադեմիա |
Առաջին հորիզոնականը զբաղեցրած թիմը կհայտնվի միջանկյալ փուլի առաջին խմբում։ Այդ խմբում են նաև Բոսնիա և Հերցեգովինան, Ուելսն ու Հյուսիսային Մակեդոնիան։ Միջանկյալ փուլում կմրցի 32 թիմ (Սան Մարինոն և Մալթան տարածաշրջանային թիմերի փոխարեն մրցաշարին մասնակցում են ազգային սիրողական հավաքականներով)։ Բոլոր հանդիպումները կկայանան 2026 թվականի օգոստոսի 21-ից դեկտեմբերի 4-ը։ Թիմերը կբաժանվեն 8 խմբի (յուրաքանչյուրում՝ 4 թիմ)։ Միայն 1-ին տեղը զբաղեցրած թիմերը կանցնեն եզրափակիչ։ Եզրափակիչը կկայանա 2027 թվականի ամռանը։
Մեդիայի այն ներկայացուցիչները, որոնք ցանկանում են հավատարմագրվել խաղերին, պետք է մինչև հունիսի 5-ը՝ ժամը 18:00, [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկեն հավատարմագրման դիմումը՝ ստորագրված լրատվամիջոցի ղեկավարի կողմից՝ նշելով զբաղվածության ոլորտը (լրագրող, ֆոտոթղթակից, օպերատոր) և լրագրողական հավատարմագրի սկանավորված տարբերակները։