Գլխավոր >> Նորություններ >> Սեմինար-հանդիպում՝ Առաջին խմբի արտոնագրման թեկնածու ակումբների արտոնագրման պատասխանատուների մասնակցությամբ

Սեմինար-հանդիպում՝ Առաջին խմբի արտոնագրման թեկնածու ակումբների արտոնագրման պատասխանատուների մասնակցությամբ

Ապրիլի 23-ին ՀՖՖ-ում կայացավ ՀՖՖ Ակումբների Արտոնագրման բաժնի կազմակերպած սեմինար-հանդիպում։ Մասնակցեցին ՀՀ Առաջին խմբի արտոնագրման թեկնածու ակումբների արտոնագրման պատասխանատուները: Սեմինարը վարում էր ՀՖՖ Ակումբների արտոնագրման բաժնի պետ Նաիրա Աբրամյանը:

 

ՀՀ Առաջին խմբի 2026/2027 թթ. մրցաշրջանի առաջնության արտոնագրային գործընթացին մասնակցության հայտ է ներկայացրել 6 ակումբ՝ «ՍԱ Միկա» ՀԿ, «Բենտոնիտ ՖԱ» ՀԿ, «Լեռնային Արցախ ՖԱ» ՍՊԸ, «Օլիմպիա ՖԱ» ՀԿ, «Արարատի Արաքս ՖԱ» ՀԿ, «Հայք ՖԱ» ՍԱ ՀԿ։ Վերոնշյալ արտոնագրի ստացումը՝ մարզական որակավորում ձեռք բերելու պարագայում իրավունք է ընձեռելու ակումբներին մասնակցել 2026/2027թթ մրցաշրջանի ՀՀ Առաջին խմբին:

 

Սեմինար-հանդիպմանը ակումբների ներկայացուցիչները ծանոթացան բոլոր այն փոփոխություններին, որոնք տեղի են ունեցել նախորդ մրցաշրջանի համեմատ՝ կապված արտոնագրման չափանիշների և ողջ գործընթացի հետ: Ներկայացված փաստաթղթային փաթեթների հիման վրա ս.թ. մայիսի 29-ին ՀՖՖ Ակումբների արտոնագրման կոմիտեն կքննարկի թեկնածու ակումբներին «Առաջին խմբի» արտոնագիր շնորհելու հարցը:

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ