Տիրանայում կայացավ ՈՒԵՖԱ Ակումբների արտոնագրման և ֆինանսական կայունության տարածաշրջանային սեմինարը
Փետրվարի 24-25-ը Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում կայացավ ՈՒԵՖԱ Ակումբների արտոնագրման և ֆինանսական կայունության տարածաշրջանային սեմինարը։ ՀՖՖ-ն ներկայացնում էր Արտոնագրման բաժնի պետի ժ/պ Նաիրա Աբրամյանը։
Սեմինարին քննարկվեցին ակումբների արտոնագրման համակարգի վերջին փոփոխությունները, ֆինանսական կայունության և վերահսկողության պահանջները, ակումբների ֆինանսական հաշվետվությունների ներկայացման և գնահատման գործընթացը, ներքին ֆինանսական վերահսկողությունը, իրավական խմբի կառուցվածքը, հաշվետու խումբը, ինչպես նաև համերաշխության վճարների բաշխումն ու տեղի ունեցած չափորոշիչների քանակային փոփոխությունները։
Մասնակիցները տարբեր ասոցիացիաների ներկայացուցիչների հետ փոխանակվեցին փորձով, քննարկեցին արտոնագրման գործնական մարտահրավերներն ու լուծումները, ծանոթացան ակումբների արտոնագրման և ֆինանսական կայունության ոլորտում ՈՒԵՖԱ առաջիկա զարգացումներին։