Գլխավոր >> Նորություններ >> Կայացավ կանանց Եվրոպայի առաջնության որակավորման փուլի վիճակահանությունը

Կայացավ կանանց Եվրոպայի առաջնության որակավորման փուլի վիճակահանությունը

Մարտի 5-ին Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացավ կանանց Եվրոպայի առաջնության որակավորման փուլի վիճակահանությունը:

Կանանց Հայաստանի ազգային հավաքականն ընդգրկվեց C լիգայի C4 խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Ռումինիան, Բուլղարիան և Ղազախստանը:

Յուրաքանչյուր թիմ կանցկացնի 6-ական հանդիպում, որոնք տեղի կունենան ապրիլից-հուլիս ընկած ժամանակահատվածում:

Խաղացանկին կարող եք ծանոթանալ ստորև.

Ապրիլի 5 - Հայաստան - Ռումինիա
Ապրիլի 9 - Բուլղարիա - Հայաստան 
Մայիսի 31 - Հայաստան - Ղազախստան
Հունիսի 4 - Ղազախստան - Հայաստան
Հուլիսի 12
Հայաստան - Բուլղարիա
Հուլիսի 16 - Ռումինիա - Հայաստան

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ