Գլխավոր >> Նորություններ >> Տարեվերջյան հանդիպում Երևանի վարչական շրջանների սպորտային հարցերով պատասխանատուների հետ

Տարեվերջյան հանդիպում Երևանի վարչական շրջանների սպորտային հարցերով պատասխանատուների հետ

ՀՖՖ Գլխավոր քարտուղարի տեղակալ Տաթևիկ Ասատրյանը և ՀՖՖ Մասսայական և սիրողական ֆուտբոլի բաժնի պետ Արթուր Սահակյանը տարեվերջյան հանդիպում են ունեցել Երևանի վարչական շրջանների սպորտային հարցերով պատասխանատուների հետ։ 

 

Կողմերն ամփոփել են ՀՖՖ «Ֆուտբոլի դպրոցական գավաթ» մրցաշարի արդյունքները, անդրադարձել են մրցաշարի կազմակերպչական հարցերին, ինչպես նաև քննարկել են առաջիկա տարվա մասնակցության պայմաններն ու կանոնակարգի հնարավոր փոփոխությունները։ 

 

ՀՖՖ-ն շնորհակալություն է հայտնել վարչական շրջանների ներկայացուցիչներին արդյունավետ համագործակցության համար՝ ընդգծելով, որ համատեղ աշխատանքի շարունակականությունը կարևոր դեր ունի դպրոցականների շրջանում ֆուտբոլի մասսայականացման գործում։

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ