Գլխավոր >> Նորություններ >> Մեկնարկել է Հայաստան-Մոլդովա հանդիպման տոմսերի վաճառքը

Մեկնարկել է Հայաստան-Մոլդովա հանդիպման տոմսերի վաճառքը

Հունիսի 9-ին ժամը 20:00-ին, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա Հայաստան-Մոլդովա ընկերական հանդիպումը:

 

Տոմսերը հասանելի են tickets.ffa.am կայքում: Ինչպես այս, այնպես էլ Հայաստանի ազգային հավաքականի հաջորդ բոլոր հանդիպումների տոմսերը վաճառվելու է միայն առցանց․ տոմսերի ֆիզիկական վաճառք չի նախատեսվում:

 

Յուրաքանչյուր անձ կարող է գնել Հայաստան-Մոլդովա խաղի ոչ ավելի, քան 4 տոմս: Գնումից հետո օգտատերը տեսնելու է իր գնած տոմսերը tickets.ffa.am կայքի անձնական հաշվում, սակայն տոմսերի QR կոդերն ակտիվանալու են միայն հանդիպման օրը:

 

Տեղեկացնում ենք նաև, որ տոմս գնելու համար հարկավոր է անցնել անձնագրային նույնականացում tickets.ffa.am կայքում:


Նույնականացման համար անհրաժեշտ տվյալները մուտքագրելուց հետո պետք է սպասել հաստատմանը, որը կատարվում է յուրաքանչյուր օր՝ ժամը 10։00-20։00՝ 30 րոպեի ընթացքում:


Անվտանգության նկատառումներից ելնելով և կուտակումներից խուսափելու նպատակով՝ խնդրում ենք մարզադաշտ ժամանել խաղից առնվազն 2 ժամ առաջ:

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ