«Փյունիկ-աղջիկները» ավարտեց պայքարը կանանց Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում
Կանանց Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության չեմպիոն «Փյունիկ-աղջիկները» ավարտեց պայքարը կանանց Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում:
Մանուկ Սարգսյանի գլխավորած թիմը 3-րդ տեղի խաղում 2:4 հաշվով զիջեց հյուսիսիռլանդական «Գլենտորանին»: Գոլերը հեղինակեցին Սուսաննա Բադալյանն ու Կարինե Եղյանը:
Երևանյան թիմը պայքարը սկսել էր կիսաեզրափակիչում, որտեղ նույն հաշվով պարտվել էր Ուելսը ներկայացնող «Ռեքսեմին»: Հայկական թիմից աչք էին ընկել Սուսաննա Բադալյանն ու Լուիզա Ղազարյանը:
Կանանց Չեմպիոնների լիգա, որակավորման առաջին փուլ, կիսաեզրափակիչ
«Գլենտորան» - «Փյունիկ-աղջիկներ»՝ 4:2
Մարզադաշտ՝ «Ռեյսքորս Գրաունդ»
Մրցավար՝ Սատու Մյետտունեն
Գոլերը՝ Սուսաննա Բադալյան 22, Նադենե Քալդվել 45+2, Գրասիե Քոնվեյ 53, 63, Աիմե Քեր 70, Կարինե Եղյան 90+2