ՀՖՖ-ն և ՄԱԿ-ի Փախստականների գործակալությունը հայտարարում են փախստականի կարգավիճակ ունեցող սիրողական ֆուտբոլիստների թիմի ձևավորման մեկնարկի մասին
ՀՖՖ-ն և ՄԱԿ-ի Փախստականների գործակալությունը հայտարարում են փախստականի կարգավիճակ ունեցող սիրողական ֆուտբոլիստների թիմի ձևավորման մեկնարկի մասին։ Տվյալ թիմը հոկտեմբերին մասնակցելու է Unity EURO Cup 2026 միջազգային մրցաշարին։ Այս մրցաշարը UEFA-ի ու UNHCR-ի համատեղ նախաձեռնությունն է, որը նպատակ ունի օգնելու փախստականների ինտեգրմանը։
Թիմում կարող են խաղալ թե՛ տղաները, թե՛ աղջիկները։ Յուրաքանչյուրը, ով բավարարում է հետևյալ պայմանները, կարող է ներկայացնել իր հայտը
- 18-40 տարեկան է.
- զբաղվել է ֆուտբոլով.
- ունի փախստականի կարգավիճակ ու դա հաստատող փաստաթուղթ.
- ունի մշտական բնակություն Հայաստանի Հանրապետությունում.
- ունի ճամփորդական փաստաթուղթ.
- պատրաստ է հատկացնել շաբաթական երկու օր երկուական ժամ՝ ֆուտբոլային պարապմունքների մասնակցելու համար.
- պատրաստ է ս. թ. հոկտեմբերին երեք օրով մեկնել Իտալիա․
Եթե այս առաջարկը Ձեզ հետաքրքրեց, խնդրում ենք մինչև 2026 թվականի հունիսի 5-ը լրացնել մասնակցության հայտը այստեղ կամ այստեղ: