Գլխավոր >> Նորություններ >> ՀՖՖ-ն մեկնարկում է ֆիզիկական կուլտուրայի ուսուցիչների վերապատրաստման հերթական փուլը՝ ներկայացնելով արդիականացված «Դ» արտոնագրի դասընթացը

ՀՖՖ-ն մեկնարկում է ֆիզիկական կուլտուրայի ուսուցիչների վերապատրաստման հերթական փուլը՝ ներկայացնելով արդիականացված «Դ» արտոնագրի դասընթացը

ՀՖՖ 03.05.2026 12:11

ՀՖՖ-ն մեկնարկում է ֆիզիկական կուլտուրայի ուսուցիչների վերապատրաստման հերթական փուլը՝ ներկայացնելով արդիականացված «Դ» արտոնագրի դասընթացը։


16 ժամ տևողությամբ ծրագիրը կառուցված է 4 առանցքային ուղղությունների շուրջ՝ մարզիչ, ֆուտբոլիստ, միջավայր և խաղ՝ ապահովելով համակողմանի մոտեցում ֆուտբոլի ուսուցմանը։


Դասընթացի շրջանակում ֆիզիկական կուլտուրայի ուսուցիչները գործնական պարապմունքների միջոցով ծանոթանում են մինի խաղերի կազմակերպմանը, փոքր խմբային խաղային վարժությունների կիրառմանը և տարբեր ուսումնական ձևաչափերի արդյունավետ օգտագործմանը։ Ծրագրի նպատակն է դպրոցական միջավայրում ֆուտբոլի դասավանդումը դարձնել առավել ինտերակտիվ, ներառական և զարգացնող։


2026 թվականի վերապատրաստման մեկնարկը տրվել է Արարատի մարզում, որտեղ ծրագրին մասնակցում են 20 դպրոցների ուսուցիչներ։ Առաջիկայում նախատեսվում են այցեր նաև Կոտայքի և Գեղարքունիքի մարզեր՝ ընդլայնելով ծրագրի աշխարհագրությունը։


Դասընթացի ավարտին մասնակիցներին կշնորհվեն մասնակցության հավաստագրեր և մարզական գույք։

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ