Տեղեկություն Կիպրոս-Հայաստան հանդիպման տոմսերի վերաբերյալ
Ազգային հավաքական
16.09.2026 18:35
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 20։00-ին, Նիկոսիայի GSP մարզադաշտում կկայանա Ազգերի լիգայի C2 խմբի Կիպրոս-Հայաստան հանդիպումը։
Հայ երկրպագուների համար հատկացվել են մարզադաշտի հյուսիսային տրիբունայի 114, 115, 116, 210, 211, 212 սեկցիաները։ Այն երկրպագուները, որոնք ցանկանում են ներկա լինել խաղին, կարող են գնել տոմսեր՝ անցնելով ԱՅՍ ՀՂՈՒՄՈՎ։ Հղումն ակտիվ կլինի մինչև սեպտեմբերի 22-ը։
Լուսանկարում հայ երկրպագուների համար նախատեսված տրիբունան նշված է կանաչով։
