Հայաստանի ազգային հավաքականը սկսեց ուսումնամարզական հավաքը
Ազգային հավաքական
08.11.2026 12:36
Նոյեմբերի 8-ին Հայաստանի ազգային հավաքականը սկսեց ուսումնամարզական հավաքը՝ նախապատրաստվելու Ազգերի լիգայի C2 խմբի վերջին 2 խաղին:
Եղիշե Մելիքյանի գլխավորությամբ մեր ընտրանին առաջին մարզումը կանցկացնի այսօր՝ 17:30-ին: Գեորգի Հարությունյանը, Արտեմ Բանդիկյանը, Նաիր Թիկնիզյանը, Էդգար Սևիկյանը, Կառլեն Հովհաննիսյանը, Օգնյեն Չանչարևիչը և Ստյոպա Մկրտչյանը թիմին կմիանան նոյեմբերի 9-ին։
Հիշեցնենք` Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 12-ին կընդունի Կիպրոսի ընտրանուն, իսկ նոյեմբերի 15-ին կհյուրընկալվի Լատվիային։
Ուսումնամարզական հավաքին հրավիրվածների ցանկին ծանոթացեք այստեղ։