«Սարդարապատը»՝ Հայաստանի Առաջին խմբի առաջնության չեմպիոն
Առաջին խումբ
17.05.2026 20:23
Հայաստանի Առաջին խմբի առաջնության 29-րդ տուրում «Սարդարապատը» 2:1 հաշվով հաղթեց «Սյունիքին»: Այս արդյունքի շնորհիվ Ալեքսանդր Տոռեսի թիմը դարձավ չեմպիոն:
Վճռորոշ խաղում գոլերով աչքի ընկան Համլետ Մինասյանն ու Լևոն Վարդանյանը: «Սարդարապատը» միավորների թիվը հասցրեց 73-ի ու առաջնության ավարտից 1 տուր առաջ անհասանելի դարձավ մրցակիցների նկատմամբ:
Ընթացիկ մրցաշրջանում «Սարդարապատը» 29 մրցավեճից հաղթել է 23-ում, կրել է 2 պարտություն, գրանցել 4 ոչ-ոքի:
Հայաստանի Առաջին խմբի առաջնության մրցաշարային աղյուսակին կարող եք ծանոթանալ այստեղ:
Հայաստանի Առաջին խումբ, Տուր 29
«Սարդարապատ» - «Սյունիք»՝ 2:1
Խաղի արձանագրությունը