Գլխավոր >> Նորություններ >> Հայաստանի Առաջին խումբ․ «Սարդարապատը» միավորներ կորցրեց, «Սյունիքը» պարտվեց ԲԿՄԱ-2-ին

Հայաստանի Առաջին խումբ․ «Սարդարապատը» միավորներ կորցրեց, «Սյունիքը» պարտվեց ԲԿՄԱ-2-ին

Առաջին խումբ 29.04.2026 09:58

Ապրիլի 25-ից 28-ը կայացավ Հայաստանի Առաջին խմբի առաջնության 26-րդ տուրը։ «Սարդարապատը» մրցակցի հարկի տակ գոլազուրկ ոչ-ոքի խաղաց «Հայքի» հետ։ 

Առաջատարի միավորների կորստից չօգտվեց մրցաշարային աղյուսակում անմիջական հարևան «Սյունիքը»։ Աշոտ Մանուչարյանի գլխավորած թիմը տանը 1։2 հաշվով զիջեց ԲԿՄԱ-2-ին։ 

Լավագույն հնգյակը եզրափակող «Անդրանիկը» 6։0 հաշվով գերազանցեց «Լեռնային Արցախին»։ Դոբլերով աչքի ընկան Էրիկ Պետրոսյանն ու Իսմաիլ Օգունսոլա Օլավալեն։ 

Հայաստանի Առաջին խումբ, Տուր 26

«Վան-2» - «Շիրակ-2»՝ 3։0
Խաղի արձանագրությունը

«Անդրանիկ» - «Լեռնային Արցախ»՝ 6։0
Խաղի արձանագրությունը

«Արարատի Արաքս» - «Արարատ-2»` 4:2
Խաղի արձանագրությունը

«Սյունիք» - ԲԿՄԱ-2՝ 1։2
Խաղի արձանագրությունը

«Միկա» - «Ուրարտու-2»՝ 2։3
Խաղի արձանագրությունը

«Հայք» - «Սարդարապատ»՝ 0։0
Խաղի արձանագրությունը

«Արարատ-Արմենիա-2» - «Փյունիկ Ակադեմիա»՝ 1։3
Խաղի արձանագրությունը

«Բենտոնիտ» - «Նոա-2»՝ 3։1
Խաղի արձանագրությունը

Հայաստանի Առաջին խմբի առաջնության մրցաշարային աղյուսակին կարող եք ծանոթանալ այստեղ։ 

Գլխավոր հովանավոր

Հովանավորներ