04.05.2009
Հայտարարություն
2009 թ. ապրիլի 28-ից սկսվում է լրագրողների հավատարմագրումը` մայիսի 12-ից 16-ն Աբովյան քաղաքում կայանալիք ֆուտբոլի կանանց միջազգային ընկերական մրցաշարի հանդիպումները լուսաբանելու համար: Կանանց միջազգային ընկերական մրցաշարին կմասնակցեն Հայաստանի, Էստոնիայի և Ղազախստանի կանանց ազգային ընտրանիները,
Հավատարմագրերը տրվելու են անվանական եւ միայն նշված մրցաշարի համար:
Հավատարմագրման համար անհրաժեշտ է ՀՖՖ մամուլի քարտուղարի անունով ներկայացնել լրատվամիջոցի ղեկավարի դիմումը` կնքված եւ ստորագրված լրատվամիջոցի ղեկավարի կողմից, որտեղ նշված է հավատարմագրվողի անունը, ազգանունը, հայրանունը, պաշտոնը։
- Արտասահմանյան լրատվամիջոցների ներկայացուցիչները պետք է ներկայացնեն նաեւ ՀՀ արտաքին գործերի նախարարությունում իրենց հավատարմագրի պատճենը։
- Ոչ մարզական թերթերից, ամսագրերից, գործակալություններից, ռադիոընկերություններից, հեռուստաընկերություններից կարող է հավատարմագրվել միայն 2 /երկու/ լրագրող։
- Մարզական թերթերը, ամսագրերը, գործակալությունները, ռադիոընկերությունները կարող են հավատարմագրել 3 /երեք/ լրագրող։
- Ֆուտբոլային թերթերը, ամսագրերը, գործակալությունները կարող են հավատարմագրել 4 /չորս/ լրագրող։
- Ֆոտոգործակալությունները կարող են հավատարմագրել 3 /երեք/ լուսանկարիչ։
Փաստաթղթերը պետք է ՀՖՖ ներկայացնել մինչեւ 2009 թ. մայիսի 6-ը։
Ուշացումով եւ թերի ներկայացված փաստաթղթերով հավատարմագրում չի իրականացվի։





