ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ՌՈՒԲԵՆ ՌԱՖԻԿԻ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ
ՀՀ ԱԺ պատգամավոր
Ծնվել է 1963 թ., մարտի 9-ին, Երեւանում:
1983-85 թվականներին ծառայել է խորհրդային բանակում:
1988 թվականին ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը:
Ինստիտուտից հետո աշխատել է մի շարք արտադրական ձեռնարկություններում` "Ալմաստ" գործարան, "Հայծխախոտ" ԲԲԸ, զբաղեցնելով պատասխանատու պաշտոններ:
Հայաստանի ճանաչված եւ հեղինակավոր գործարարներից է:
Հիմնադրել է "Փյունիկ" ֆուտբոլային ակումբը:
1996 թվականին ընտրվել է Ավան համայնքի թաղապետ:
2003 թվականին ընտրվել է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր:
2007 թվականին վերընտրվել է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում ընտրվել է 2002 թվականին:
2006 և 2010 թվականներին վերընտրվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում:
Ամուսնացած է, ունի երեք երեխա:





