Նորություններ

-
Մրցավարական հարցերով սեմինար-հանդիպում ՀՖՖ-ում
04.03.201315:28
Մրցավարական հարցերով սեմինար-հանդիպում ՀՖՖ-ում

Այսօր ՀՖՖ գրասենյակում տեղի ունեցավ սեմինար-հանդիպում՝ համաձայն ՀՖՖ Ակումբների արտոնագրման կանոնակարգի մարզական չափանիշի 22-րդ հոդվածի: Այն կազմակերպվել էր ՀՖՖ Արտոնագրման և Մրցավարական բաժինների կողմից: Հանդիպմանը ներկա էին Հայաստանի Բարձրագույն խմբի բոլոր ակումբների, ինչպես նաև ՖԱ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչները և թիմերի ավագները: Հանդիպման ընթացքում ՀՖՖ Մրցավարական բաժնի աշխատակիցները ներկայացրեցին խաղի կանոնների հետ կապված վերջին փոփոխությունները, ծանոթացրին ներկաներին ֆուտբոլիստների հայտավորման և հանդերձանքի հետ կապված պահանջների փոփոխություններին:
Հանդիպման ընթացքում տեղի ունեցան նաև տարաբնույթ քննարկումներ՝ կապված մրցավարական տարբեր հարցերի հետ:

Բարձրագույն խումբ

N Թիմեր Խ Մ
1. Արարատ 3 9
2. Արարատ-Արմենիա 2 6
3. Շիրակ 3 6
4. Լոռի ՖԱ 2 4
5. Նոա 3 4
6. Ալաշկերտ 2 3
7. Փյունիկ 2 3
8. Գանձասար-Կապան 3 2
9. ՖԱ Երևան 3 0
10. ՈՒրարտու 3 0